«Յուվենտուսը» ցանկանում է ամռանը ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբի ներկայացուցիչներն ամեն ջանք գործադրում են 26-ամյա խաղացողի ամառային տրանսֆերն իրականացնելու համար։ Հարձակվողի համար պայքարում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նիգերիացին վարձավճարով «Գալաթասարայ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ Թուրքական ակումբի կազմում անցկացրած 32 խաղում Օսիմհենը խփել է 28 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։