«Բարսելոնան» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» 25-ամյա հարձակվող Մոյզե Քինով։
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալացի ֆուտբոլիստը դիտվում է որպես 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պոտենցիալ փոխարինող։ Քինի պայմանագրում փոխհատուցման չափը կազմում է 52 մլն եվրո։ Ֆուտբոլիստին հավակնում են նաև Անգլիայի առաջնության մի քանի ակումբներ, որոնց անունները չեն հաղորդվում։
Այս մրցաշրջանում Քինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։