Տիագու Մոտան «Յուվենտուսի» ֆուտբոլիստին ասել է, որ իրեն Մեսսիի նման չպահի

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Տիագու Մոտան մեկնաբանել է այն տեղեկությունը, որ լարված հարաբերություններ ունի թուրինյան թիմի հարձակվող Կենան Յիլդիզի հետ։

Նախկինում հաղորդվուր էր, որ մարզումների ժամանակ Մոտան մի քանի անգամ Յըլդիզին ասել է․ «Ի՞նչ ես կարծում, ով ես դու, դու Մեսսին չես»։

«Յըլդըզի հետ նման բան երբեք չի եղել։ Ես երբեք դա չեմ ասել նրան։ Իհարկե, ես շատ բան եմ խնդրել իմ խաղացողներից, ես որպես մարզիչ ունեմ պահանջներ և սկզբունքներ։

Մենք միշտ կարող ենք վիճել լավագույն լուծումը գտնելու համար, բայց միայն դրական ձևով, փոխադարձ հարգանքով։ Ես երբեք նման իրավիճակ չեմ ունեցել Յիլդիզի հետ։ Նա, ով ասում է դա, հերթական ստախոսն է», – Մոտայի խոսքերը մեջբերում է Corriere della Serta-ը։