Ամերիկյան թիմը որոշում է կայացրել Կևին Դե Բրույնեի տրանսֆերի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հայտարարել է 2024/25 մրցաշրջանի ավարտին  թիմից հեռանալու մասին։

Նախկինում մամուլը Դե Բրույնեին կապում էր MLS-ում հանդես եկող «Սան Դիեգո» հնարավոր տեղափոխության հետ։

Սակայն, ինչպես հայտնում է Give Me Sport-ը, ամերիկայն թիմի ղեկավարությունը նախնական շփումից հետո հրաժարվել է այս տրանսֆերից։

Բելգիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 413 հանդիպում, որոնցում դարձել է 106 գոլի և 174 գոլային փոխանցման հեղինակ։