«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է այն մասին, թե երբ է պլանավորում վերադառնալ խաղադաշտ ծանր վնասվածքից հետո, ինչպես նաև իր վերաբերմունքը Վոյցեխ Շչեսնիի նկատմամբ, ով այս պահին կատալոնական ակումբի գլխավոր դարպասապահն է։
«Գաղափարն այն է, որ վերադառնամ այս մրցաշրջանին, երբ լավ զգամ, կխոսեմ Ֆլիկի հետ։
Շչեսնին հիանալի է հանդես գալիս։ Ես երջանիկ եմ, քանի որ մենք նրա հետ հիանալի հարաբերություններ ունենք առաջին իսկ օրվանից»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ գերմանացի դարպասապահը վնասվածքից հետո առաջին անգամ սկսել է մարզվել հիմնական թիմի հետ։
Կատալոնական թիմի դարպասապահը ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի վերջից։ Նրան վիրահատել են։