«Սպորտինգը» պատրաստ է նվազեցնել Վիկտոր Գյոկերեշի արժեքը, հարձակվողը հետաքրքրված են երկու ակումբներ

«Սպորտինգը» պատրաստ է հարձակվող Վիկտոր Գյոկերեսին այլ ակումբ բաց թողնել ոչ թե պայմանագրով նախատեսված 85 միլիոն ֆունտի, այլ 55-70 միլիոն ֆունտով։

Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ շվեդ ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված են «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անձամբ՝ Գյոկերեսը, հակված է «Արսենալ» տեղափոխվելուն, քանի որ այս թիմն ունակ է պայքարել Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար։ Սակայն «կարմիր սատանաների» օգտին է այն, որ նրանց գլխավոր մարզիչը Ռուբեն Ամորիմն է, ում հետ Գյոկերեսը աշխատել է «Սպորտինգում»։

26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են մրցել Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիայի» հետ։

Այս մրցաշրջանում շվեդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 43 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։