Կևին Դե Բրույնեն ուրբաթ օրը հայտարարեց, որ 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։
Ակումբի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն արձագանքել է բելգիացու հայտարարությանը։
«Դուք «Մանչեսթեր Սիթին» դարձրեցիք մեծ ակումբ և արժանի եք լավագույնին: Ինձ համար պատիվ էր այսքան տարիներ անցկացնել ձեզ հետ միասին: Շնորհակալություն ամեն ինչի համար, լեգենդ»: – գրել է Ագուերոն սոցցանցերում։
Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի օգոստոսի վերջից։