Մադրիդի «Ռեալը» դիտարկում է 32-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու տարբերակը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած Սաուդյան Արաբիայից գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությանը, նրա առաջնահերթությունը կարիերան «Լոս Բլանկոսում» շարունակելն է։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Ռյուդիգերը «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 145 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։