«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին նոր անձնական ռեկորդ է սահմանել խաղացված րոպեների քանակով։
Այս մրցաշրջանում 18-ամյա խաղացողն արդեն խաղացել է 3262 րոպե, ինչը 506-ով ավելի է, քան նախորդ մրցաշրջանում։ Սա նոր անձնական ռեկորդ է Կուբարսիի համար։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում պաշտպանը խաղադաշտում անցկացրել է 44 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, դառնալով՝ մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։