«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վնասվածք է ստացել։ Գերմանացի կիսապաշտպանը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Աուգսբուրգի» հետ հանդիպման ընթացքում (3-1)։
Ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ և փոխարինվեց հանդիպման 54-րդ րոպեին։
«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը նշել է, որ ֆուտբոլիստի վնասվածքն այնքան էլ լավ տեսք չունի։
«Ջամալ Մուսիալայի վնասվածքը, ցավոք, լավ տեսք չունի, նա բաց կթողնի հաջորդ խաղը»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Bild-ը։
«Բավարիա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։