«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե ինչ պետք է անեն «զինագործները»՝ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» հաղթելու համար։ Իսպանացի մասնագետի կարծիքով՝ «Արսենալին» պարզապես անհրաժեշտ է ավելի լավը լինել մրցակիցներից։
«Նախ, մենք պետք է հավատանք, որ մենք նրանցից լավն ենք։ Առաջինից մինչև վերջին վայրկյանը։ Մենք լավ գիտենք, որ Չեմպիոնների Լիգայում խաղերի ճակատագիրը որոշվում է խաղի առանձին պահերին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչի «Ռեալ» – «Արսենալ» առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, խաղը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։