Միկել Արտետան դժգոհություններ ունի մրցավարներից

Շաբաթ օրը «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ՝ 1-1։ Լոնդոնցիներն առաջ անցան, բայց երկրորդ խաղակեսի սկզբում 11 մետրանոցից բաց թողեցին:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհություններ ունի մրցավարներից։

«Մրցավարը որոշեց նշանակել 11 մետրանոց, որը փոխեց խաղի ընթացքը: Ես այստեղ եմ, որպեսզի իմ կարծիքը հայտնեմ այս հարցում: Ես 15 անգամ դիտել եմ պահը և չեմ կարող ասել, որ 11 մետրանոց է եղել:

Դրանից հետո մենք կրկին տիրեցինք խաղին: Երկու մեծ հնարավորություն ունեինք հաղթելու, բայց չօգտագործեցինք դրանք, ուստի պետք է ընդունենք մեկ միավորը: «Արսենալը» 11 միավորով զիջում է Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլին», որը մեկ խաղ ավելի է անցկացրել: