Միկել Արտետան հայտնել է, թե որքան կարող է «Արսենալը» շարունակել առանց Պրեմիեր Լիգայում հաղթելու

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե որքան կարող են «զինագործները» մնալ առանց Անգլիայի չեմպիոնի կոչման։

Անցած մրցաշրջանում «Արսենալը» զբաղեցրել է 2-րդ տեղը Պրեմիեր Լիգայում։

«Ես դա չգիտեմ, բայց հենց մոտենում ես ավարտին, դու դա զգում ես։ Եթե Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, դա միայն մեկ պատճառով է։ Կան վեց թիմեր, որոնք կարող են հաղթել առաջնությունը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝