«Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա ամռանը մեծ տրանսֆեր իրականացնելու նպատակ ունի: Ըստ Fichajes-ի՝ «կարմիր սատանաները» 100 միլիոն եվրո են պատրաստում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին ձեռք բերելու համար։

Մանկունյանական ակումբը կարծում է, որ Վալվերդեի տրանսֆերը ոչ միայն անմիջապես կուժեղացնի կիսապաշտպանությունը, այլև երկարաժամկետ հեռանկարում կարևոր կլինի։

Միաժամանակ նշվում է, որ «Ռեալը» չի շտապում 26-ամյա Վալվերդեի տրանսֆերի հարցում՝ հաշվի առնելով նրա կարևոր դերը թիմում և մինչև 2029 թվականի կեսերը գործող պայմանագիրը։

2024/2025 մրցաշրջանում Ֆեդերիկո Վալվերդեն անցկացրել է 46 հանդիպում, որոնցում խփել է ութ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։