Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է խաղադաշտում իր օպտիմալ դիրքի մասին քննարկումները։
«Վեճեր իմ դիրքի մասին։ Կարևոր չէ։ Նայեք Կրիշտիանուին, նա հավասարապես արդյունավետ էր բոլոր երեք հարձակողական դիրքերում։ Ես նույնպես հանդես էի գալիս տարբեր դերերում։ Հարցը սա չէ, այլ խաղընկերների հետ քիմիան և խաղի հաճույքը։ Ահա թե ինչն է կարևոր։ Մնացած ամեն ինչ դատարկ խոսակցություն է»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանում 25-ամյա Մբապպեն «Ռեալի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է արդեն 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։