«Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն աստղային հարձակվողի համար

Իտալական «Յուվենտուսը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենին։

Թուրինցիները գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետևում է հարձակվողին, իսկ ինքը՝ խաղացողը, վաղուց է ցանկանում ուժերը փորձել Պրեմիեր լիգայում։ Այնուամենայնիվ, ինչպես հայտնում է TEAMtalk-ը, թուրինյան ակումբը ցանկանում է օգտագործել իր գործակալի հետ ունեցած կապերը՝ համոզելու խաղացողին տեղափոխվել «Ծեր սինյորա»։

Հիշեցնենք, որ Օսիմհենը ներկայումս վարձավճարով խաղում է թուրքական «Գալաթասարայում», իսկ նրա նկատմամբ իրավունքները պատկանում են «Նապոլիին»։

Այս մրցաշրջանում նիգերիացին ակումբային բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։