Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է

«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է 3 խաղով՝ Թուրքիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Գալաթասարայի» հետ կայացած խաղից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով։

Ըստ աղբյուրի՝ Մոուրինյուն քաշել է «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Օքան Բուրուքի քթից, ինչի համար էլ պատժվել է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է սահմանափակվել միայն այս պատժով՝ հաշվի առնելով Բուրուքի սադրիչ վարքագիծը, որը, կարգապահական կոմիտեի կարծիքով, դրդել է պորտուգալացի մարզչին այդ գործողությանը։