«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Կարագերը հայտարարություն է արել Արնե Սլոտի թիմի համար նոր խաղացողներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին։
Կարագերի խոսքերով՝ «Լիվերպուլի» կազմին նայելիս զգացվում է, որ մինչև ամառ ակումբը ևս 6 հոգու կարիք կունենա։ Ուժեղացում է պահանջվում՝ անկախ նրանից, թե ակումբում կմնան այն 3 աստղերը, որոնց պայմանագրերը մոտենում են ավարտին:
««Լիվերպուլին» ձախ պաշտպան է պետք Էնդի Ռոբերտսոնի հետ մրցելու համար: Նրանց կենտրոնական պաշտպան է պետք, որպեսզի խուսափեն ճգնաժամից, եթե Վան Դեյկն ու Կոնատեն անհասանելի լինեն»,- Կարագերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։