Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Give Me Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են երկրորդ դիվիզիոնից «Ալ-Կադիսիան» և «Նեոմը»։ Ֆուտբոլիստը առաջարկներ է ստացել նաև Եվրոպայից։ Ամերիկյան «Սան Դիեգոն» այլևս չի մտածում բելգիացու հետ պայմանագիր կնքելու մասին, սակայն ամերիկյան այլ ակումբներ շարունակում են հետաքրքրվել Դե Բրույնեով։
Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան MLS-ում շարունակելուն, քան Սաուդյան Արաբիայում։
Դե Բրույնեն ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Սիթին»։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին 30 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։