Հարի Քեյն․ «Մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության հերթական տուրում «Աուգսբուրգի» նկատմամբ տոնած կամային հաղթանակը։

««Բավարիան» կարևոր հաղթանակ տարավ։ Մեզ համար հեշտ չէր, քանի որ մենք պետք է հակահարված տայինք։ Բայց կարևորն այն է, թե ինչպես ենք մենք արձագանքել։ Մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը։ Մեզ համար գլխավորը երեք միավոր վաստակելն էր»,- անգլիացու խոսքերն է փոխանցում մյունխենյան գրանդի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Բավարիայի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Վենսան Կոմպանիի թիմն այս պահին գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Մյունխենցիները 28 տուրից հետո վաստակել են 68 միավոր։