Հարի Քեյնը` Թոմաս Մյուլերի մասին

Թոմաս Մյուլերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից», ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է։

Մյունխենյան թիմի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է այս հարցը.

«Ի՜նչ լեգենդ է: Հաճելի էր այս երկու տարիները միասին կիսել: Եկեք ավարտը կատարյալ դարձնենք», – գրել է Քեյնը սոցցանցերում։

Թոմաս Մյուլերը 35 տարեկան է և իր ողջ կարիերան անցկացրել է «Բավարիայում»։ Մյունխենյան թիմի կազմում Մյուլլերն անցկացրել է 743 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 247 գոլի և 273 գոլային փոխանցման հեղինակ։

Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի երեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Ինտերի» հետ։