«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» կրած պարտության մասին հարցին։
Լա Լիգայի 30-րդ տուրի այսօրվա խաղում «սերուցքայինները» սեփական հարկի տակ անսպասելիորեն պարտվեցին «Վալենսիային» (1-2): Երևանի ժամանակով 23:00-ին մեկնարկող «Բետիսի» դեմ «Բարսելոնայի» խաղի մեկնարկից առաջ լրագրողները կատալոնացիների մարզչին խնդրեցին մեկնաբանել չեմպիոնության համար պայքարում իրենց հիմնական մրցակցի անհաջողությունը։
««Ռեալի» պարտությո՞ւնը: Մենք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա: Մենք չենք դիտում «Ռեալի» խաղը: Մեր խնդիրն է հաղթել սեփական խաղում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: