Գիորգի Մամարդաշվիլին և Վինիսիուս Ժունիորը գրազ են եկել

Շաբաթ օրը իսպանական Լա Լիգայի շրջանակներում հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու «Վալենսիան»։ Մադրիդյան թիմը սեփական հարկի տակ անսպասելիորեն պարտվեց 1-2 հաշվով։

Խաղի սկզբում, երբ ցուցատախտակը դեռ զրոներ էր ցույց տալիս, Վինիսիուս Ժունիորը վրիպեց 11 մետրանոցից։ «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին պատմել է, որ Վինիսիուսի դեմ խաղադրույքը շահել է 50 եվրոյով։

«11 մետրանոցից առաջ ես հարցրեցի, թե արդյոք նա ցանկանում է գրազ գալ 50 եվրոյի դիմաց, նա պատասխանեց. «Այո»: Այսպիսով, ես հաղթեցի»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում ElDesmarque-ը: