Կրիշտիանու Ռոնալդու․ «Հիանալի հաղթանակ էր ոչ իմ գոլերի պատճառով»

«Ալ-Նասրը» դերբիում 3-1 հաշվով հաղթեց «Ալ-Հիլալին»։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ և մոտեցավ իր կարիերայի 1000-րդ գոլին։

«Հիանալի հաղթանակ էր ոչ իմ գոլերի պատճառով։ Ես ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի «Ալ-Հիլալին», բայց ամենակարևորը դերբիում հաղթելն էր։ Մենք խաղում էինք ֆանտաստիկ թիմի դեմ հյուրընկալվելիս, դա միշտ էլ դժվար է եղել։ Պետք է գնահատենք դա և շարունակենք մեր ճանապարհը։

Առջևում 9 խաղ և Չեմպիոնների Լիգայի մեկ խաղ կա։ Ամեն ինչ հնարավոր է, մենք պետք է շարունակենք հավատալ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։