«Իպսվիչի» հարձակվող Լիամ Դելապը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբում։ Այս մասին հայտնում է Give me Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Ֆուտբոլիստի համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է «թոշակառուների» մրցակիցը։
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։