«Ռեալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն կրեց «Վալենսիայից»։ Խաղասկզբում Վինիսիուս Ժունիորը չիրացրեց 11 մետրանոցը։
«Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խաղից հետո մեկնաբանել է այս հարցը։
«Բարդ մրցաշրջան է: Բելինգհեմը 11 մետրանոց չիրացրեց, Մբապեն՝ չիրացրեց, Վինիսիուսը ևս: Ես ուզում էի մի փոքր վստահություն տալ նրան: Հիմա Մբապպեն կլինի՞ գլխավոր 11-մետրանոց իրացնող, կտեսնենք»,- լրագրողներին ասել է Անչելոտտին: