Կառլո Անչելոտտին շատ կարճ անդրադարձել է իր ապագային

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր ապագայի մասին։

«Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից»», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Անցկացրած 29 հանդիպումներից հետո «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կառլո Անչելոտտիի սաները կմրցեն «Վալենսիայի» հետ։

Իսպանիայի առաջնության մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնան», որն ունի 66 միավոր։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտիի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Իտալացի մասնագետն ակումբում աշխատում է 2021 թվականի հուլիսից։