Bild. Հայտնի է, թե որքան կարող է բաց թողնել Ջամալ Մուսիալան վնասվածքի պատճառով

Մյունխենի «Բավարիան» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Աուգսբուրգի» դեմ խաղի ժամանակ (3-1)։

Ըստ Bild-ի՝ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մոտ երկու ամիս։ Մոտ ժամանակներս Մուսիալային ՄՌՏ կենթարկեն, որից հետո հայտնի կդառնա ապաքինման ստույգ ժամանակը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։