Կողոպտել են Անդրե Օնանայի կնոջը

Մանչեսթեր Յունայթեդի դարպասապահ Անդրե Օնանայի կնոջը կողոպտել են Մանչեսթերի ռեստորաններից մեկի մոտ։ Մելանի Կամայոն կորցրել է 73 հազար եվրո արժողությամբ Hermes Birkin պայուսակը, ինչպես նաև Rolex ժամացույցը, որի գինը չի նշվում։

Հանցագործինբերման են ենթարկել և դատարանի առաջ կանգնեցրել, որտեղ նրան մեղադրել են ոչ միայն կողոպուտի, այլև արգելված նյութերի ապօրինի շրջանառության համար, հայտնում է Mirror-ը։

Անդրե Օնանան և Մելանի Կամայոն միասին են ապրում արդեն 2 տարի։