«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն մոտ է անգլիական թիմից հեռանալուն։
Ինչպես հայտնում է The Sun-ը, Գառնաչոն վաճառքի է հանել գրեթե 4 միլիոն ֆունտ արժողությամբ իր բնակարանը։ Սա հստակ նշան է, որ խաղացողը պատրաստվում է փոխել իր բնակության վայրը և, հնարավոր է, հեռանա Անգլիայից։
Նշվում է, որ ֆուտբոլիստը իր գործակալից պահանջել է գործարքը կատարել գաղտնի՝ առանց գովազդելու։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Նապոլին»։