Կարիմ Բենզեման հաեմամատել է իր ներկայիս և նախկին ակումբները

Սաուդյան «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման իր ներկայիս ակումբը համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ:

«Իսպանիայում և արտերկրում հանդես գալը բոլորովին տարբեր բաներ են: Այստեղ ամեն ինչ ամբողջովին տարբերվում է «Ռեալից»: Եվ, չնայած դրան, այստեղ շատ դժվար է, քանի որ միշտ պետք է հաղթել»,- Բենզեմայի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը:

Կարիմ Բենզեման սաուդյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։