Անգլիայի առաջնությունում կայացավ Պրեմիեր լիգայի երեսուներորդ տուրի վերջին հանդիպումը։ Լոնդոնյան դերբիում «Չելսին» նվազագույն առավելությամբ հաղթեց «Թոթենհեմին»։
«Թոթենհեմի» նախկին խաղացող Ջեյմի Ռեդնապը կարծում է, որ ակումբի երկրպագուները կորցրել են վստահությունը իրենց մարզիչ Անգելոս Պոստեկօղլուի նկատմամբ։
«Ես տեսնում եմ կողմերի միջև վստահության պակաս՝ «Թոթենհեմի» երկրպագուների և Անժեի միջև: Եվ դա լավ չէ մարզչի համար: Նա մի քանի կարևոր հանդիպում ունի առջևում, նա պետք է գլուխը բարձր պահի, աշխատի, հավատա նրան, ինչ անում է», – Ռեդնապի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Այժմ ակումբը մրցաշարային աղյուսակում ընդամենը տասնչորսերորդն է: