«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով 27-ամյա հարձակվողը օգնեց «Ասթոն Վիլային» հաղթել «Բրայթոնին» 3-0 հաշվով՝ 51-րդ րոպեին խփելով հանդիպման առաջին գոլը։
«Ռեշֆորդը կանգնած է մեծ մարտահրավերի առաջ։ Նա ավելի ու ավելի լավ է խաղում, ինքնավստահ է զգում և հասկանում է մեր պահանջները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի առավելագույնս օգուտ քաղենք մեր ֆուտբոլիստներից։ Մարկուսի որակներն ու փորձը շատ կարևոր են մեր թիմի համար», – Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝