🎥 Տիգրան Բարսեղյանի տպավորիչ գոլային փոխանցումը Սլովակիայի Գավաթի կիսաեզրափակչում

Բրատիսլավայի «Սլովանը» Սլովակիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում 2-1 հաշվով հաղթեց «Սպարտակ» Տրնավային։

Խաղի ընթացքում տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բրասեղյանը, որից հետո մրցակցի դարպասը գրավեց Մատուշ Վոյտկոն։ Այդ գոլը հաղթական էր «Սլովանի» համար։