Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» և դուրս եկավ եզրափակիչ 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» ընդունեց կատալոնական «Բարսելոնային»։

Հանդիպումը կայացավ «Ռիյադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Միակ գոլը խփեց հյուրերի հարձակվող Ֆերան Տորեսը։

Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5-4 հաշվով «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ ապրիլի 26-ին կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։