Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է բրազիլացի վինգեր Անտոնիի ծառայություններով, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»:
Ինչպես հայտնում է Teamtalk-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»:
ՀԻշեցնենք, որ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», և մանկունիանցիները ցանկանում են տրանսֆերի վաճառքից ստանալ 48 միլիոն եվրո։