Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհուրդը (CSD) «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոյին ու Պաու Վիկտորին գրանցելու հարցում կողմ է արտահայտվել։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ը։
Հունվարին «Բարսելոնան» կարողացավ գրանցել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին նրանց ֆինանսական ֆեյր-փլեյի պարամետրերի բարելավման շնորհիվ։ Ակումբը վաճառեց իր մարզադաշտի VIP նստատեղերը 100 միլիոն եվրոյով։
Օրեր առաջ Լա Լիգան հայտնեց, որ վերանայման արդյունքում պարզվել է, որ եկամուտը բացակայում է ակումբի շահույթի և վնասի մասին հաշվետվությունում։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում Օլմոն դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Վիկտորը 22 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։