Կիսապաշտպան Սանդրո Տոնալին տեսանելի ապագայում կարող է վերադառնալ հայրենի Իտալիա։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ն իր էջերում, «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլի» 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Միաժամանակ, «Յուվենտուսը» դեռ չի մտել Տոնալիի վերաբերյալ բանակցային գործընթացի մեջ։ Թուրինում հասկանում են, որ տրանսֆերը թանկ կարժենա. «Նյուքասլը» կպահանջի 60-70 միլիոն եվրոյից ոչ պակաս:
Սանդրո Տոնալին հանդես է գալիս «Նյուքասլում» 2023 թվականի ամառվանից։ Մինչ այս, Իտալիայում կիսապաշտպանը ներկայացնում էր այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բրեշիան» և «Միլանը»։
2024/2025 մրցաշրջանում Տոնալին անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։