Ռուդ վան Նիստելռոյի բացասական ցուցանիշը «Լեսթերում»

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Լեսթերի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։

Այս պարտությունը «Աղվեսների» համար 7-րդ անընդմեջն էր Պրեմիեր Լիգայում Ռուդ վան Նիստելռոյի գլխավորությամբ։

Հատկանշական է, որ 5 ամսվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հոլանդացին նմանատիպ ցուցանիշ է ունենում «Լեսթերում»։ Ըստ Opta-ի՝ Վան Նիստելռոյը դարձել է առաջին մարզիչը 1958/59 մրցաշրջանից հետո, ով նման արդյունքի է հասել։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝