«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կարող է գլխավորել «Միլանը»։ Այս մասին հայտնւմ է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ 45-ամյա իտալացին ֆավորիտ է, եթե թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Դե Զերբին «Մարսելը» մարզում է 2024 թվականի ամառվանից, մինչ այդ նա աշխատել է «Բրայթոնում», «Շախտյորում», «Սասուոլոյում», «Բենևենտոյում» և «Պալերմոյում»։
Ակումբը դիտարկում է նաև Անտոնիո Կոնտեի (Նապոլի) և Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունները, ովքեր արդեն աշխատել են «Միլանում»։
30 տուրից հետո «Միլանը» 47 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։