Պեդրի․ «Կփորձենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո նշել է, որ կատալոնացիները այս մրցաշրջանում կփորձեն նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։

«Թրեբլ․ Ինչո՞ւ ոչ։ Մենք կփորձենք դա անել։ Մենք կպայքարենք ամեն ինչի համար և կփորձենք երկրպագուներին շատ ուրախություն պարգևել այս մրցաշրջանում։

«Ոսկե գնդակը»․ Դա երազանք է։ Բայց կրկին թիմային տիտղոսներն առաջին տեղում են։ Սա իմ առաջնահերթությունն է»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում AS-ը։

«Բարսելոնան» կհանդիպի «Ռեալին» Իսպանիայի գավաթի եզրափակչում: Խաղը կկայանա ապրիլի 26-ին։