Մոհամեդ Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահը մոտ է անգլիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Այս մասին հայտնում է Footmercato-ն։

Ըստ աղբյուրի՝ Սալահը շատ մոտ է «Լիվերպուլի» հետ երկու տարվա պայմանագիր կնքելուն։ Աշխատավարձի մասին տեղեկություններ չկան, սակայն ենթադրվում է, որ մերսիսայդցիները ստիպված կլինեն զիջումների գնալ և բավարարել ֆուտբոլիստի պահանջները։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։