«Միլանն» ու «Ինտերը» 2016/2017 մրցաշրջանից հետո առաջին անգամ երկու անընդմեջ ոչ-ոքի են խաղացել

Իտալական ֆուտբոլում կայացավ Իտալիայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, «Միլանը» ընդունեց «Ինտերին», հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Սա երկու թիմերի միջև 2-րդ անընդմեջ հանդիպումն էր, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Այսպիսով, վերջին 8 տարում առաջին անգամ «Միլանի» և «Ինտերի» միջև ցանկացած մրցաշարում երկու անընդմեջ հանդիպում ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Վերջին անգամ նման բան եղել է 2016/2017 մրցաշրջանում, երբ երկու խաղերն էլ ավարտվել են 2-2 հաշվով, այն էլ՝ Իտալիայի առաջնության շրջանակներում։

«Ինտերը» Իտալիայի գործող չեմպիոնն է։