«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է վնասվածքից հետո իր վերադարձը մարզումներին։ Սեպտեմբերին գերմանացին ծնկի լուրջ վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» հետ խաղում (5-1), որից հետո վիրահատության էր ենթարկվել։
«Առաջին բանը, որ զգացի, ազդրիցս ձգումն էր։ Ցավը խոցեց ամբողջ մարմինս։ Նայելով ներքև՝ ես անմիջապես հասկացա, որ սա միայն ազդրի խնդիր չէ։ Ծունկս բոլորովին այլ դիրքում էր, քան պետք է լիներ, և պարզ էր, որ այն հնարավոր չէ ետ բերել իր տեղը հենց այնպես։
Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևէ և էներգիայով լի։ Ես հիանալի թիմ ունեմ, կարող եմ դիմանալ ցանկացած ճնշման և շատ եմ ցանկանում խաղալ, բայց դեռ կոնկրետ ժամկետ չկա։ Եթե ես կարողանամ լավ կառավարել ճնշումը և թիմի հետ մարզումների բոլոր ասպեկտները, ապա մարզչին կտեղեկացնեմ, որ պատրաստ եմ»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Bild-ը։