«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Կոբի Մայնուի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում քննարկել կիսապաշտպան Կոբի Մայնուի տրանսֆերային առաջարկները։

Ըստ Calciomercato-ի՝ խաղացողը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, մինչդեռ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականին։ «Կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել 19-ամյա աստղին ընդամենը 50 միլիոն եվրոյով։

Կոբի Մայնուն այս մրցաշրջանում անցկացրած 25 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Անգլիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Միլանի «Ինտերը» և Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչները։