«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», պատասխանել է «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերին։
Ավելի վաղ իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ Ուոքերն արդեն «Միլանի» ֆուտբոլիստ է, այլ ոչ «Մանչեսթեր Սիթիի»։
«Թիմին հրաժեշտ տալու պահին Պեպը ոտքի կանգնեց և ինձ շատ լավ խոսքեր ասաց՝ պարզապես շնորհակալություն հայտնելով ինձ ամեն ինչի համար։ Բայց լսիր, սա վերջը չէ։ Ես այստեղ հանդես եմ գալիս վարձավճարով»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Ֆուտբոլիստը չի բացառել, որ վարձակալության պայմանագրի ավարտից հետո կարող է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»։
34-ամյա Ուոքերը «Մանչեսթեր Սիթիից» «Միլան» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Այս ընթացքում նա մասնակցել է 11 հանդիպման ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։