«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ռեալի» ֆուտբոլիստի ծառայություններով

Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆրան Գարսիան հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Թուրինյան ակումբը դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստին առաջիկա տրանսֆերային պատուհանում ձեռք բերելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, մադրիդյան ակումբը իսպանացու համար կպահանջեն մոտ 20 միլիոն եվրո։ Պաշտոնական բանակցությունները դեռ չեն ընթանում։

Այս մրցաշրջանում Ֆրան Գարսիան Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 15 միլիոն եվրո։