«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Գավին ստիպված է եղել «Ատլետիկոյի» դեմ գավաթային հանդիպումն անկացնել պահեստայինների նստարանին, քանի որ խաղից առաջ ցավ է զգացել աջ ծնկի հատվածում, որը արդեն վիրահատության էր ենթարկվել և բաց թողել գրեթե ամբողջ մրցաշրջան։
Իսպանացի կիսապաշտպանը բուժզննում է անցել, և ակումբի բժշկական անձնակազմը թույլ է տվել նրան մասնակցել շաբաթ օրը կայանալիք «Բետիսի» դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն առավելությամբ հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» և դուրս եկավ Գավաթի եզրափակիչ, որտեղ մրցելու է Մադրիդի «Ռեալի» դեմ։