Իտալական «Միլանը» այս ամառ կրկին կփոխի գլխավոր մարզչին։ Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «ռոսոներիների»՝ ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն Ռոբերտո Դե Զերբին է, հատկապես, եթե Ֆաբիո Պարատիչին ստանա ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, քանի որ նրանք բավական լավ հարաբերություններ ունեն։
Նշվում է, որ Դե Զերբիի ոճը համապատասխանում է «Միլանին» և բացի այդ Ռոբերտոն Ռոսոներիների ակադեմիայի սան է, ուստի, ինչպես ասում են, նա ունի ակումբին համապատասխան ԴՆԹ։
Ռոբերտո Դե Զերբին այժմ մարզում է «Մարսելը»։ 45-ամյա մասնագետի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
«Միլանն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը։