Հայտնի է դարձել, թե ինչ գումարով ցանկացած ակումբ կկարողանա գնել Նիկո Ուիլյամսին

Հայտնի է դարձել, թե ամառային տրանսֆերային պատուհանում ինչ գումարով ցանկացած ակումբ կկարողանա գնել «Ատլետիկի» իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսին։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, Ուիլյամսի ազատման կետը «Ատլետիկի» հետ պայմանագրում կազմում է 58 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Արսենալն» ու Մադրիդի «Ռեալը»։

Այս մրցաշրջանում 22-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ուիլյամսի գործող պայմանագիրը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։